Հայաստանի տարածքում ապրիլի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ:
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում ապրիլի 11-ին ժամամակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 14-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: