tert.am: Եռակողմ հայտարարության ստորագրումը նպաստել է տարածաշրջանում անվտանգության և զարգացման նոր ձևաչափի ի հայտ գալուն: Այս մասին Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Բեն Ահմեդ ալ Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az կայքը:
«Սրան զուգահեռ, հայտարարելով տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի ձևավորման մասին, Ադրբեջանը բաց է դրա համար: Սակայն Ադրբեջանի նման կառուցողական դիրքորոշման ֆոնին մենք տեսնում ենք Հայաստանի ապակառուցողական քայլերն ու հայտարարությունները»,-ասել է Ջեյհուն Բայրամովը: