Ուկրաինա-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունները կանցկացվեն մի քանի ամսից |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորախմբի հետ համատեղ զորավարժությունները նախատեսված են անցկացնել մի քանի ամսից, ինչը կարող է լարվածություն առաջացնել Մոսկվայի հետ հարաբերություններում, քանի որ ռուսական կողմն այս կապակցությամբ արդեն հայտնել է իր բացասական դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցելու է ՆԱՏՕ-ի հինգ անդամ երկրի ավելի քան հազար զինվորական: Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:

Համատեղ զորավարժությունների անցկացման հստակ ժամկետներ չեն նշվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով