Այսօր Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները այսօր Մոսկվայում կքննարկեն կազմակերպության ներսում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:

Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2020 թվականի դեկտեմբերին՝ տեսակապի միջոցով: Այս անգամ պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մի շարք փաստաթղթերի նախագծեր ընդունելու համար, որոնք մայիսի 28-ին կներկայացվեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, և հոկտեմբերի 15-ին՝ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը և գագաթնաժողովը կանցկացվեն Մինսկում:

ԱՊՀ-ն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Հիշեցնենք՝ ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, ով երեկ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Первая ссылка в card-body: /hy/news/patmamshakowt-ayin-howshardzan-hamarvogh-shenk-n-azatvets-ink-nakam-shinowt-yownnerits/DOMElement Object ( [schemaTypeInfo] => [tagName] => a [className] => [id] => [firstElementChild] => (object value omitted) [lastElementChild] => (object value omitted) [childElementCount] => 1 [previousElementSibling] => (object value omitted) [nextElementSibling] => (object value omitted) [nodeName] => a [nodeValue] => Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից [nodeType] => 1 [parentNode] => (object value omitted) [parentElement] => (object value omitted) [childNodes] => (object value omitted) [firstChild] => (object value omitted) [lastChild] => (object value omitted) [previousSibling] => (object value omitted) [nextSibling] => (object value omitted) [attributes] => (object value omitted) [isConnected] => 1 [ownerDocument] => (object value omitted) [namespaceURI] => [prefix] => [localName] => a [baseURI] => [textContent] => Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից ) Первая ссылка: /hy/news/patmamshakowt-ayin-howshardzan-hamarvogh-shenk-n-azatvets-ink-nakam-shinowt-yownnerits/