armtimes.com: Համաճարակի հետ կապված ՝ Հյուսիսային Կորեան լքել են օտարերկրյա դիվանագետների, այդ թվում ՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անձնակազմի զգալի մասը: Երկրում առկա է ապրանքների, այդ թվում ՝ դեղերի սուր պակաս, ներկայացնում է interfax-ը՝ վկայակոչելով Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը:
Ռուսական Դիվանագիտական առաքելությունը կարծում է, որ օտարերկրացիների արտագաղթը կշարունակվի: «Ներկայումս այստեղ գրեթե ոչ մի օտարերկրացի չի մնացել, ընդամենը 290 մարդ: Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից հեռանալը հասկանալի է, ոչ բոլորն են կարողնում դիմակայել ընդհանուր սահմանափակումներին, անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ դեղերի սուր պակասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Փհենյանում այժմ իրենց պետությունները ներկայացնում են ընդամենը 9 դեսպան և գործերի 4 ժամանակավոր հավատարմատար, դեռևս գործող դեսպանատների մեծ մասի անձնակազմը հասցվել է նվազագույնի: Շարունակում է աշխատել նաև ռուսական առաքելությունը», – ասվում է հայտարարության մեջ: