armenpress.am: Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար: Այս մասին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին:
«Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և որոշակի հաջողություններ են արձանագրվում: Վստահ եմ, որ հետագայում ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հարցն իսկապես լուծվի և հնարավորինս արագ լուծվի: Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ավելի տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափը: Արվում է հնարավոր ամեն ինչ, շփումների ժամանակ այդ հարցը կքննարկվի»,- ասաց Կոպիրկինը: