Մարտի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: