azatutyun.am: Ստամբուլում այսօր հանդիպում են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։
Իրանական կողմի փոխանցմամբ, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև սիրիական հակամարտությունը, որում Անկարան ու Թեհրանն աջակցում են հակառակ ճամբարներում գտնվող կողմերին։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Անցած շաբաթ Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հայտարարարել են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցային գործընթաց նախաձեռնելու մասին։
Երեք երկրները «մտադիր են նպաստել Սիրիայում քաղաքական գործընթացների առաջ մղմանը՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցությամբ»։