Թուրքիայում քրդամետ կուսակցության լուծարմանն ուղղված ջանքերը վնասում են երկրում ժողովրդավարությանը․ ԱՄՆ պետդեպն Անկարային կոչ է արել հարգել խոսքի ազատության սկզբունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) լուծարման մասին թուրքական դատախազության պահանջը վնասում է երկրում ժողովրդավարությանը, ուստի Անկարային կոչ է անում հարգել խոսքի ազատության սկզբունքները: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, ներառյալ՝ մարտի 17-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին պատգամավորական մանդատից զրկելու տագնապալի որոշմանը»,- ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ։

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ում հետևում են նաև Ժողովրդադեմոկրատական կուսակցության լուծարմանն ուղղված ջանքերին՝ ընգծելով, որ այդ որոշումը Թուրքիայում էլ ավելի կխաթարի ժողովրդավարության սկզբունքները։

«Մենք Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում հարգել կարծիքների արտահայտման ազատությունը»,- հավելել է մամուլի քարտուղարը:

Շարունակությունը՝ tert.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով