SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը, որը տանում է 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խումբը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Falcon 9 հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից տեղական ժամանակով 06.01-ին (Երեւանի ժամանակով 14.01-ին): Հրթիռի առաջին աստիճանը, ինչպես սպասվում է, ավանդաբար վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում լողացող հարթակին՝ հետագա օգտագործման համար:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում։ Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 12 հազար արբանյակ:

Արդեն հիմա ընկերությունը սկսել է ինտերնետի թեստավորում սովորական օգտատերերի շրջանում։ Ազդանշանի ընդունման եւ ուղարկման սարքավորումների համար պահանջվում է վճարել $499, ամսական բաժանորդային վճարը կազմում է $99, ինչը համադրելի է եւ նույնիսկ ավելի քիչ, քան ԱՄՆ-ի հիմնական պրովայդերների գները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով