Գիշերը խաղաղ է անցել` առանց որևէ միջադեպի․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Գիշերը խաղաղ է անցել` առանց որևէ միջադեպի, այս պահին Դեմիրճյան փողոցում մաքրման աշխատանքներ են անում քաղաքացիները։ Այս մասին Դեմիրճյան փողոցից ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Պատրաստվում ենք փակ պահել Ազգային ժողովի մուտքերը, և քաղաքացիների հետ պայմանավորվել ենք, որ Ազգային ժողովը կմնա շրջափակված այնքան ժամանակ և կբացվի այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան՝ գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականով»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ ժամը տասնվեցին նախատեսված է մեծ հանրահավաք։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով