Անկարայի դատարանը վճիռներ է կայացրել Ռուսաստանի դեսպանի սպանության գործով |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:

Դեսպան Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթ ունենալու պահին: Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին:

Դատարանը Սալիհ Յիլմազին մեղավոր է ճանաչել դեսպանին սպանելու հրահանգ արձակելու, իսկ Շահին Սեհութին մեղավոր է ճանաչել մարդասպանի գործողությունները ղեկավարելու համար: Երկու ամբաստանյալները դատապարտվել են երկուական ցմահ ազատազրկման:

Վեց ամբաստանյալ անմեղ է ճանաչվել, ևս ութ ամբաստանյալ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով