armenpress.am: Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Դատարանի շենքից դուրս գալուց հետո Արա Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարեցին արդարության և ճշմարտության համար:
Ըստ պաշտպան Միհրան Պողոսյանի`Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկած առկա չէ, որը նշանակում է, որ նա անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ: