Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այդ մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի հետ շարունակում ենք մեր համագործակցությունը «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք զորավարժություններին մասնակցելու նպատակով ժամանել են Ըսպարտա։ Դրանք կտևեն 6 շաբաթ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով