armenpress.am: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ՀՀ երրորդ նախագա Սերժ Սարգսյանն անդրադարձել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հայաստանից հեռանալու և ԱՄՆ հավաքականին միանալու մասին:
«Ես բացարձակապես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը: Նույնիսկ առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, օժանդակության հարցում, բայց նա ասել է, որ խնդիրը օժանդակության մեջ չէ: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը:
Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: