Իշխանությունը բախումների տանելուց բացի՝ այլ գործիք չունի, Նիկոլ Փաշինյանից սթափություն չեմ ակնկալում. Արման Աբովյան |tert.am|

tert.am: Ոչ մի դեպքում չի կարելի մարդկանց տանել բախումների, ապակայունացման և սրացումների, իշխանությունները բացի լարումը գեներացնելուց՝ այլ գործիք չունեն: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Ըստ նրա՝ ՝Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է շահարկել 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունները և փորձում է հիմա էլ դա դարձնել կատալիզատոր սադրանքների համար:

«Փաստացի բոլորին կանգնեցնում են ծանրագույն ճգնաժամի առջև, որը իրականում վտանգում է ՀՀ գոյությունը: Բոլոր զարգացումների հնարավոր սրացման պատասխանատվությունը լիարժեք կրելու է փաշինյանական իշխանությունը»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Փաշինյանից սթափություն, խոհեմություն չի ակնկալում, հորդորում է մարդկանց չտրվել սադրանքների և գնալ հանրային համերաշխության ճանապարհով: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարաբնույթ մեթոդներով ցույց տալ, թե ժողովրդի մեջ հենարան ունի, ինչը այդպես չէ, որի մասին վկայում են տարածված ձայնագրությունները՝ ՔՊ-ականների կողմից մարդկանց հավաքագրելով հանրահավաքին բերելու հետ կապված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով