Երևանի տարբեր հատվածներում առավոտյան անհնազանդության ակցիաներ են եղել. բերման է ենթարկվել 2 ցուցարար |armtimes.com|

armtimes.com: 17 կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր առավոտյան Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են իրականացրել՝ փակելով փողոցներ:

Նրանք պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  հայտնեցին, որ ակցիաների հետևանքով բերման է ենթարկվել 2 քաղաքացի Վարչական իրավախախտումների մասին վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի կասկածանքով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով