Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն հերքում է տարածվող լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը, նրա ու ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի միջև որևէ հակասություն չկա: Այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Նրանց միջև որևէ հակասություն չկա, և Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Հատուկ քննչական ծառայությունում իր պաշտոնավորումը կավարտի ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, քանի որ հակասություններ ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով