armenpress.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական է համարում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է: Հենց այսօր մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: