news.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է ԵՄ անդամ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստման մեկնարկի մասին:
«Այսօր մենք սկսում ենք թերթել բարդ տարվա էջը: COVID-19-ի դեմ պատվաստանյութը կփոխանցվի ԵՄ բոլոր երկրներին: Պատվաստումները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին Եվրոպայի ամբողջ տարածքում: ԵՄ-ում պատվաստման օրերը միասնության հուզիչ պահ են խորհրդանշում: Պատվաստումը համավարակից հուսալի ելք է»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում: