Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի անդամներին: Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել գործընթացի իրականացման առաջարկներ և դիտողություններ: Քննարկվել են աշխատանքային խումբը փորձագետներով համալրելու, պահանջվող չափանիշները հստակեցնելու, հաղթողին ընտրելու ձևաչափը որոշելու, ժամկետներ սահմանելու և մրցույթի անցկացման կարգին վերաբերող այլ հարցեր: