Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է տվել երկրի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիային, նրա կառավարության կազմին և կառավարության ծրագրին: Քվեարկությունը հեռարձակել են Վրաստանի հեռուստաընկերությունները՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրենսդիր մարմնի 150 մանդատից ստացել է 90-ը: Ընտրությունների արդյունքների հաստատումից հետո Վրաստանի կառավարությունը վայր էր դրել իր լիազորությունները: Վարչապետի թեկնածու Գախարիան խորհրդարանին էր ներկայացրել կառավարության նոր կազմն ու ծրագիրը: Նոր կազմում ընդգրկված են բոլոր նախկին նախարարները՝ բացառությամբ արդարադատության նախարարի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով