Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նշում է, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ աջակցության առաջին ծրագրով հաստատված դիմումների թիվը 93,385 է․ դիմողներից 82,481-ն աջակցությունն արդեն ստացել է։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բնակիչներին տրվող 300,000 դրամ աջակցության ծրագրով հաստատվել է 28,022 դիմում։

Երկու ծրագրի շրջանակում էլ աջակցության վճարման գործընթացը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով