ՊՆ-ն կտրականապես հերքում է Տավուշի 2 գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու տեղեկությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և թե իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող  տեղեկություններին:

«Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այդ լուրերը՝ մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելու»,-ասաց Ալթունյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով