Խաղաղապահների համար Ղարաբաղում կստեղծվի 32 զինվորական ավան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների համար մինչև 2021 թվականի ապրիլ կստեղծվի 32 մոդուլային արդիական զինվորական ավան:

«Ստեփանակերտում ռուսաստանցի խաղաղապահների համար արդեն կառուցվել է 2 մոդուլային հավաքովի ավան, որտեղ կարող է բնակվել 330 մարդ: Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը տեղակայված կլինի 32 նմանատիպ ավան: Ամեն ինչ կարվի խաղաղապահների ծառայության և բնակվելու հարմարության համար», – նշել է Շոյգուն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այդ հավաքովի մոդուլային ավաններում կան կացարաններ, շտաբ, մարզասրահ, սպաների տնակ, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակներ, խոհանոց, զենքի և զինամթերքի, պարենի և այլ անհրաժեշտ իրերի պահեստներ, ինժեներական սարքավորումներ և կենցաղային տեխնիկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով