Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի կողմից ականազերծվել է 238 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են շուրջ 238 հեկտար տարածք, որը ներառում է 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակելի տուն:

 

Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ։

ԼՂ-ում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, իսկ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը ոչնչացվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով