ԱԱՏՄ-ն Գյումրիում խախտումներ է արձանագրել. ստուգվել են համայնքապետարանը, դեղատները, տուրիստական գործաակալությունները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մասնագիտական խմբերը ստուգայցով և կրկնայցով եղել են Գյումրու համայնքապետարանում, գրասենյակային տարածքներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում։

ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են խախտումներ: Տնտեսավարողների մոտ բացակայել են հեռավար ջերմաչափերը, սպասարկել են առանց դիմակ հաճախորդների։

Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով