Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը գրչի մի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. սյունեցիները բացել են ճանապարհը |tert.am|

tert.am: Այսքան սպասեցինք, ոչ մի պատասխան չստացանք, սակայն հստակ է այն, որ դավաճանի կողմիցստորագրված հայտարարությունը լիարժեք իր գործողությունները կատարում է: Այս մասին այսօր հայտարարեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ իշխանութունից անվտանգության երաշխիք պահանջելով:

«Մենք ճանապարհներն հիմա կբացենք, բայց ակցիաները շարունակական են լինելու, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն: Մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից, մինչև չհանձնի այդ դիրքը այն մարդուն, որը պատասխանատու է և կգա այս հարցերը լուծելու»,- ասաց նա:

Մենու Հովսեփյանը նշեց, որ սպասելու են այն օրվան, երբ կգա մարդ, որը կկարողանա պատասխանել առկա հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով