armenpress.am: Սյունիքի շրջակա տարածքներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Սահմանազատում է կատարվում և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա և այդ փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա: Ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,- ասաց Գրիգորյանը: