aysor.am: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվել է խուզարկություն: Տարածված տեղեկությունը հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում», – ասաց խոսնակը։
Հարցին, թե ի՞նչ քրեական գործ է, Մարինա Օհանջանյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ավելի մանրամասն քրեական գործի վերաբերյալ կհայտնեն ուշ։
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն էր, որը որոշել էր կասեցնել մարտի 1-ի գործով վարույթը ու դիմել Սահմանադրական դատարան։