Արցախում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը․ ՌԴ ՊՆ |hetq.am|

hetq.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը իր առաքելության համաձայն՝ շարունակում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է խաղաղապահ զորախմբի կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը։

Նրա խոսքով՝ Մարտակերտում ավարտվել է ռազմական երկրորդ հոսպիտալի տեղակայումը, որն արդեն իսկ սկսում է ռուս խաղաղապահների և մոտակա բնակավայրերի բնակիչների բժշկական օգնության ապահովումը։ Արդեն իսկ բուժօգնություն է ստացել 558 մարդ, որոնցից 67-ը՝ երեխա։

Ռուսական կողմի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ Արցախ է վերադարձել 40 հազար բնակիչ, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղապահներն աշխատում են նաև էլեկտրամատակարարման աշխատանքների վրա, և ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, և դրա համար վերանորոգվել են 18 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 50 էլեկտրասյուներ։ Վերականգվել է 24 բնակավայրի էլեկտրաէներգիա՝ ընդհանուր 12 հազար բնակչով։

Շարունակությունը՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով