Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում. ՀՀ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրներ ՌԴ-ն չի իրականացնում: Հարցմանն ի պատասխան ասաց Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը գրավոր հարցման միջոցով պատասխանել է հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի:

-Զանգելանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ դեռ չեն իրականացվում (հարցումն ուղարկելու պահին դեռևս չէին իրականացվում): Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պաշտպանության նախարարությունը, որպեսզի հնարավորինս շուտ այդ հատվածներում սկսվեն որոնողական աշխատանքները:

-ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչներին մարտական գործողությունների անցկացման տարածքների վերաբերյալ` դեռևս անհայտ զինծառայողների որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու դուրսբերման նպատակով:

-Նշվում է, որ Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածի պաշտպանության համար սահմանապահ զորքի համալրման կարիք կա: Գորիսի քաղաքապետը հայտարարել էր կամավորների անհրաժեշտության մասին: Արդյոք այդ հատվածում կա՞ն խնդիրներ, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ՀՀ զինված ուժերի շարքերի` պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը շարունակական է և մշտապես իրականացվում է:

Շարունակությունը armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով