Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտությամբ․ Հասան Ռոհանի |hetq.am|

hetq.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ահաբեկիչ և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտությամբ։ Այդպիսի հայտարարություն Ռոհանին արել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին։

«Ոմանք ասում են, որ մենք ոգևորվել ենք Բայդենի իշխանության գալով։ Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացել է։ Այդ մարդը, որն իրականացրել է հանցագործություններ, սպանել մարդկանց, եղել է ահաբեկիչ: Նա նաև խոչընդոտում է Իրան պատվաստանյութի ներկրմանը»,- հայտարարել է Իրանի առաջնորդը։ 

Իրանի նախագահի ելույթը հեռարձակել է երկրի պետական հեռուստատեսությունը։ «Հուսանք՝ Բայդենի օգտին ԱՄՆ ժողովրդի ձայնը օրենքների պահպանման օգտին տրված ձայն է, այլ ոչ թե խախտելու։ Այդ ձայնը պարտավորությունների ստանձման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու ձայնն է»,- ընդգծել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով