«100 դուռ» ցուցահանդես-վաճառքում կներկայացվեն նաեւ Արցախի եկեղեցիները. հասույթը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին |armtimes.com|

armtimes.com: Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվելու են 100 տարբեր եկեղեցիների դռների լուսանկարներ։

Նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը հայտնեց, որ յուրաքանչյուր լուսանկարի արժեքը 20 հազար դրամ է։ Հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների՝ սոցիալական ամենածանր վիճակում գտնվող ընտանիքներին։ Նախագծի շրջանակում նա նկարել է հայկական 100 եկեղեցու դուռ Արեւմտյան Հայաստանում, Ջավախքում, Հայաստանում ու Արցախում: Դրանց թվում են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ ամենափրկիչ եկեղեցին, Դադիվանքն ու Արցախի կորսված մյուս եկեղեցիները։ Բոլոր լուսանկարների հեղինակը Ռուբեն Մարտիրոսյանն է։

Եղոյանը հիշեցրեց, որ 5 տարի առաջ էլ էր նույն նախագիծն իրականացրել, այն ժամանակ եւս Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը։ «Այս անգամ ներկայացվողների մի մասը 5 տարի առաջ ցուցադրված նկարներ են։ Դժբախտաբար մեր մշակութային կոթողներն ու եկեղեցիներն անցան Ադրբեջանի տիրապետության տակ։ Նոր գաղափարը, կամ հնի նորացված շարունակությունը ծնվել է այս իրավիճակից ելնելով։ 5 տարի առաջ մոտ 20 000 դրամ տպագրության գումար էր ծախսվել։ Հիմա սիմվոլիկ ցանկանում եմ 20 000 դրամով հատը վաճառել, եթե Աստված տա բոլորը վաճառվեն կստացվի 2 000 000 դրամ»,- ասաց նա:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով