ԵԱՏՄ-ն կարող է ՉԺՀ-ից ներկրվող եռակցված խողովակների համար հակադեմպինգային տուրքեր սահմանել |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2020 թվականի ավարտը կարող է հակադեմպինգային տուրքեր սահմանել Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների վրա: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Խողովակների արդյունաբերության զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Պավել Ռոդինը:

«Մինչ այս տարեվերջ պետք է ընդունվի որոշում Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների նկատմամբ հակադեմպինգային տուրքերի ներդրման վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում որոշումը կընդունվի մինչ այս տարեվերջ, ինչի համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է նա:

Տուրքերի չափը կարող է կազմել 17,28 տոկոս, այն կարող է ներդրվել 5 տարի ժամկետով:

Բացի այդ, 2021 թվականին կարող են երկարաձգվել հակադեմպինգային տուրքերը Ուկրաինայից և Չինաստանից ներկրվող խողովակների նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով