Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին․ Ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին։ ՀՀ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: 

«Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հատկանիշներով և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկներից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով