Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են Աղավնո համայնք, հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար ության ֆեյսբուքյան էջից։
Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը: