Amad News պորտալի ղեկավարին մահապատժի ենթարկելու հետ կապված՝ Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի Թեհրանում Գերմանիայի դեսպանին կանչել է գերատեսչություն՝ կապված Amad News տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամին մահապատժի ենթարկելու մասին ԵՄ մի շարք երկրների ղեկավարների հայտարարությունների հետ: 

Նշվում է, որ դեսպանին կանչել են որպես Իրանում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Իրանը մահապատժի է դատապարտել Amad News լրատվական պորտալի ղեկավարին՝ նրան մեղադրելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: Մի քանի երկրի, այդ թվում ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են այդ որոշումը:

Զամը հայտնի էր որպես արտասահմանից աշխատող իրանցի լրագրող և ակտիվիստ: Ֆրանսիան համարվում էր նրա մշտական ​​բնակության վայրը: Լրագրողը հատկապես ակտիվ էր 2017-2018 թվականներին Իրանում բողոքի ցույցերը լուսաբանելու հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով