azatutyun.am: Թբիլիսիում Եվրամիության գրասենյակը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանին օգնելու համար ԵՄ-ն մոբիլիզացրել է շուրջ 1,5 միլիարդ լարի (457,7 միլիոն դոլար)։ Գումարի 2/3-ը տրվում է որպես դրամաշնորհ, մնացած մասը` արտոնյալ վարկ։ Գումարի մեծ մասը նախատեսված է Վրաստանի կառավարության ջանքերին աջակցելու համար, ապահովելու երկրի մակրոտնտեսական կայունությունը։