tert.am: Ֆրանսիայի ամենահին Էներգետիկ միջուկային կայանի՝ Գերմանիայի հետ սահմանին գտնվող Ֆեսենհայմի երկու 900 մեգավատ հզորությամբ ռեակտորների աշխատանքը դադարեցվել է՝ Ֆրանսիայի կախվածությունը միջուկային էներգիայից նվազեցնելու նպատակով, հայտնում է finance-actualites.me կայքը:
«Սթոփ Ֆեսսենհեյմ» ասոցիացիայի նախագահ Անդրե Հացն այս առնչությամբ ասել է.«Ուրախ եմ, որ իմ 50-ամյա պայքարը ավարտվեց, սակայն շարունակում եմ անհանգստանալ ավազաններում մնացող վառելիքի անվտանգության ապահովման համար»: