Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:

Այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին վարչությունից:

Պետական վերահսկողության ծառայությունից էլ հերքեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:

«Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,-նշել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով