Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում |armenpress.am|

armenpress.am: : Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։ Այս մասին հայտնում է  Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

«Ըստ այդմ, առնվազն մինչև դեկտեմբերի 18-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ «կարմիր» ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։

Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով