Օրվա ընթացքում կիրականացվեն Ասկերանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:
Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում:
Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով