Ժողովրդի պահանջը ստուգելու միակ ձևը ընտրություններն են. Դանիելյան |1lurer.am|

1lurer.am:  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով վարչապետի և Կառավարության հրաժարականի՝ հանրային պահանջի մասին հարցին՝ նշեց, որ ժողովրդի կամքը ձևավորելու միակ ձևը գրված է Սահմանադրության մեջ, և դրա ձևավորման երաշխիքը ընտրություններն են:

«Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել: Դա ստուգելու միակ ձևն ընտրություններն են»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ իր համար արժեքավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջը, ակնկալիքն ու զգացողությունը, որոնք վերաբերում են քաղաքականությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով