Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե տարածաշրջանային խաղաղությանն ուղղված դրական քայլեր ձեռնարկվեն, Թուրքիան կարող է բացել Հայաստանի սահմանին գտնվող դարպասները», – Reuters գործակալության փոխանցմամբ Բաքվում, Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Բաքու էր ժամանել՝ Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած զորահանդեսին ներկա գտնվելու նպատակով։ Զորահանդեսի ընթացքում հնչեցրած ելույթում Էրդողանը հայտարարել էր. – «Եթե հայ ժողովուրդը դասեր քաղի ղարաբաղյան պատերազմից՝ տարածաշրջանում նոր դարաշրջան կմեկնարկի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով