ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Շիրակի մարզի Աշոցքի, Անիի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրի, Արթիկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։
Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։