news.am: Այս պահին Էջմիածնի զորամասում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են Գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ։ Հանդիպումը փակ է ընթանում, քանի որ ըստ Ասատրյանի՝ խոսակցության ընթացքում այնպիսի տեղեկատվություն է փոխանակվելու, որը ցանկալի չէ հրապարակվի։
Նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրեց դադարեցնել ուղիղ եթերները եւ ծնողներին հրավիրեղ ներս՝ զրուցելու։
Մի քանի ժամ է՝ ինչ անհետ կորած զինծառայողների հարազատները զորամասի դիմաց սպասում են այն պաշտոնյաններին, որոնք իրավասու կլինեն իրենց տեղեկություններ փոխանցել եւ ասել, թե ե՞րբ են սկսելու իրենց որդիների որոնողական աշխատանքերը։