pastinfo.am: Ադրբեջանից ՀՀ տեղափոխված երեք քաղաքացիական անձանց հետ փոխանցված քաղաքացիական անձի դին կենթարկվի դատաբժշկական փորձաքննության։ ՔԿ-ից հայտնել են, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ։
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին ՔԿ-ից։