Կփոխհատուցվի պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների սովորող երեխաների ու ամուսինների ուսման վարձը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության որոշմամբ կփոխհատուցվի պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը:

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ երաշխավորվում է ուսանողների միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օրդինատուրայի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս ֆինանսավորումը: Շահառուներն են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, և եթե ամուսիններից որևէ մեկն է մասնակցել պատերազմին:

«Ովքեր կզորացրվեն, կունենան համապատասխան նշում զինգրքույկում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել կամ տարբեր ջոկատներով, իրենց մասնակցության փաստի հավաստիությունը կհաստատվի համապատասխան լիազոր մարմինների տեղեկանքներով»,- նշեց Դումանյանը:

Եթե ուսանողն արդեն վճարել է վարձը, ապա այն կփոխանցվի հաջորդ կիսամյակի համար՝ մանրամասնեց նախարարը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով