Արցախի կառավարությունը խնդրում է շուշեցիներին և քարինտակցիներին ներկայանալ օպերատիվ շտաբ

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակը հայտարարություն է տարածել:

«Հայաստանի Հանրապետությունում գտնվող Շուշիի և Քարին տակի այն բնակիչները, ովքեր փաստացի բնակվել են Շուշի քաղաքում կամ Քարին տակ գյուղում, սակայն հաշվառված են եղել այլ բնակավայրում և դեռևս չեն գրանցվել ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակում, խնդրում ենք ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ գրասենյակ: Հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23/1, 3-րդ հարկ: Լրացուցիչ պարզաբանումների համար զանգել 097-28-16-00 կամ 097-23-06-07 հեռախոսահամարներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով